Ֆրանսիայի իշխանությունները հրահանգել են իրենց դեսպանություններին ուժեղացնել անվտանգության միջոցառումները

19:12   30 Հոկտեմբեր 2020    288

Ֆրանսիայի իշխանություններն այլ երկրներում իրենց դեսպանություններին հրահանգել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ Ելիսեյան պալատում կայացած պաշտպանության խորհրդի նիստի ավարտին: Տվյալ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ սաուդյան Ջիդդա քաղաքում տեղի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է ֆրանսիական հյուպատոսության պահակախմբի անդամներից մեկի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք որոշել ենք միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ապահովենք մեր շահերի և մեր քաղաքացիների անվտանգությունը: Հրահանգներ են տրվել մեր դեսպաններին՝ ուժեղացնելու անվտանգությունը»,- ասել է ֆրանսիացի նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները