Ֆրանսիան և ԵՄ-ն պատրաստ են օգնել Թուրքիային և Հունաստանին

19:35   30 Հոկտեմբեր 2020    309

Էգեյան ծովի ավազանում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինն իր թվիթերյան էջում գրել է, որ Ֆրանսիան պատրաստ է անհապաղ օգնել Թուրքիային և Հունաստանին, եթե երկու երկրների կառավարություններից որևէ մեկը հայտարարի դրա կարիքի մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նման հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ նշելով, որ ԵՄ-ն հետևում է Էգեյան ծովի ավազանում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ Հունաստանի և Թուրքիայի տարածած հայտարարություններին: Նա հավելել է նաև, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները