Գախարիան չի բացառել, որ հանրահավաքի կոչ անելու համար Սաակաշվիլին կարող է պատասխանատվության ենթարկվել

20:06   30 Հոկտեմբեր 2020    355

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան չի բացառել, որ հանրահավաքի կոչ անելու համար նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարող է պատասխանատվության ենթարկվել, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Իր աջակիցներին ուղղված տեսաուղերձում Սաակաշվիլին ենթադրել է, որ ընտրությունների արդյունքները կկեղծվեն, եւ հայտարարել է, որ դրան «կոշտ պատասխան» կտրվի: «Պատասխանը կլինի պատիվը, իշխանությունը ժողովրդին հանձնումը»,-ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այն, ինչ երեկ հայտարարեց նրանց առաջնորդը (Սաակաշվիլին), կոնկրետ գործողությունների փաստացի կոչ էր: Նույնիսկ հեռվից սկայպով արված հայտարարությունը կարող է գնահատվել իրավական տեսանկյունից»,-ասել է Գախարիան:

Նա եւս մեկ անգամ նշել է, որ օրենքի խախտմանը խիստ արձագանք կտրվի: Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 31-ին:

Քվեարկության ավարտից հետո «Ուժը միասնության մեջ է» դաշինքը, որի վարչապետի թեկնածուն Սաակաշվիլին է, մտադիր է մեծ ակցիա անցկացնել Թբիլիսիի կենտրոնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գախարիա  


Վերնագիրի այլ պիտակները