Նոր Զելանդիան քվեարկել է էվթանազիայի օրինականացման օգտին

20:21   30 Հոկտեմբեր 2020    315

Նոր Զելանդիան քվեարկել է էվթանազիայի օրինականացման օգտին, հայտնում է BBC-ն:

Հանրաքվեի նախնական արդյունքները ցույց են տվել, որ ընտրողների 65.2 տոկոսը կողմ է «Կյանքի վերջն ընտրելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դա թույլ կտա անբուժելի հիվանդ մարդկանց, ում վեց ամսից քիչ է մնացել, կյանքից հեռանալ երկու բժիշկների համաձայնությամբ:

Հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կդառնան մինչեւ նոյեմբերի 6-ը: Հանրաքվեն պարտադիր է, եւ սպասվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թվականի նոյեմբերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները