Գերմանիայում երրորդ օրն անընդմեջ վարակների ռեկորդ է. ավելի քան 18 000 վարակակիր

20:42   30 Հոկտեմբեր 2020    324

Գերմանիայում վերջին օրվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսով հիվանդների աճը գերազանցել է 18000-ը՝ գրեթե 2000-ով ավելի, քան նախորդ օրվա ռեկորդը:

Ինչպես գրում է «Evropeyskaya Pravda»-ն` հղում կատարելով DPA- ին, նման թվեր հայտարարվել են Ռոբերտ Կոխի ինստիտուտում, որը վերահսկում է Գերմանիայում համավարակի զարգացումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդությունը հաստատվել է 18 681 մարդու մոտ: Սա համավարակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Երեկվա ցուցանիշը, որը նույնպես ռեկորդային էր, 16774 էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները