Չինաստանը հորդորել է հրաժարվել երկակի ստանդարտներից ահաբեկչության դեմ պայքարի հարցերում

20:55   30 Հոկտեմբեր 2020    312

Չինաստանը Ֆրանսիայում տեղի ունեցած հարձակումից հետո երկրներին հորդորել է հրաժարվել երկակի ստանդարտներից ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:

Այդ մասին հոկտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես կցանկանայի ասել, որ, իսկապես, մենք նույնպես զգացել ենք, որ մի շարք երկրներ պաշտպանում են երկակի ստանդարտները ահաբեկչության դեմ պայքարի հարցերում և այն հարցերում, որոնք վերաբերում են չինական Սինցզյանին: Մենք կարծում ենք, որ դա չի համապատասխանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում միջազգային հանրակցության ընդհանուր շահերին»,- պատասխանել է դիվանագետը Փարիզի եւ մի շարք այլ երկրների այն հակազմանը մեկնաբանելու խնդրանքին, որը վերաբերում է Ֆրանսիայում իրադրության սրմանը: Նրա խոսքով՝ «հարկ է հրաժարվել երկակի ստանդարտներից ահաբեկչության դեմ պայքարի հարցերում և հարկավոր չէ միջամտել Չինաստանի ներքին գործերին՝ որպես պատրվակ օգտագործելով Սինցզյանի հետ կապված հարցերը»:

Հոկտեմբերի 29-ին դանակով զինված տղամարդը Նիսի կենտրոնում հարձակվել է Նոտր Դամ եկեղեցու ծխականների վրա: Միջադեպի հետեւանքով զոհվել է երեք մարդ: Հարձակվողը ձերբակալված Է: «Նա «Ալլահ աքբար» էր գոռում նույնիսկ այն ժամանակ, երբ նրան բուժօգնություն Էին ցուցաբերում ձերբակալելուց հետո»,-լրագրողներին պատմել է Նիսի քաղաքագլուխը: Բոլորը նշում են, որ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է, ընդգծել է քաղաքապետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները