Մեհրիբան Ալիեւան ցավակցություն է հայտնել Թուրքիայի ժողովրդին

21:46   30 Հոկտեմբեր 2020    640

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան Instagram-ի իր էջում գրառում է կատարել Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի մասին:

Ըստ Hayatsk.info-ի՝ գրառման մեջ ասվում է.

«Ինձ վշտացրեց Թուրքիայի Էգեյ շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի արդյունքում կորստի և ավերածության լուրը:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում: Թուրքիայի ժողովրդի վիշտը մեր վիշտն է:

Մեր եղբայրությունը հավերժ է և անսասան: Թող Ամենակարող Աստված պահպանի մեր ժողովուրդներին բոլոր աղետներից և դժբախտություններից»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մեհրիբան-Ալիեւա  


Վերնագիրի այլ պիտակները