ԵՄ-ում հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ սահմանափակումների անհրաժեշտության մասին

22:04   30 Հոկտեմբեր 2020    332

Եվրամիությունը կկարողանա դադարեցնել նոր կորոնավիրուսի տարածումը, միայն եթե մտցնի անհրաժեշտ սահմանափակումներ, որոնք վերաբերում են քաղաքացիների առօրյա կյանքին:

Հոկտեմբերի 30-ին այդ մասին հայտարարել է առողջապահության եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդիսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք պետք է հանձն առնեք դա. մտցնենք առօրյա կյանքի անհրաժեշտ սահմանափակումներ, որպեսզի դադարեցնենք (վարակի) փոխանցումը»,- ասել է նա Եվրամիության երկրների առողջապահության նախարարների տեսախորհրդաժողովի ժամանակ:

Եվրամիության երկրների ղեկավարները հոկտեմբերի 29-ին անցկացրել են տեսախորհրդաժողով՝ նվիրված կորոնավիրուսի տարածման դեմ այքարի հարցին, որի արդյունքներով ընդունել են Եվրոպայում համավարակի երկրորդ ալիքի լրջությունը և հայտարարել նոր և շատ երկարատեւ սանիտարական միջոցների անխուսափելիության մասին, որոնք կդադարեն սոսկ բնակչության զանգվածային հաջող պատվաստումից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները