Պենտագոնը կատարել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը

22:32   30 Հոկտեմբեր 2020    332

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կատարել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական արձակումը, որպեսզի ստուգի դրա համակարգերի հուսալիությունը:

Հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Գլոբալ հարվածի հրամանատարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մամուլի ծառայության տվյալներով՝ արձակումը կատարվել է Կալիֆոռնիայի նահանգի Վանդենբերգի ավիաբազայի հորանից: Հրթիռի վարժական գլխամասը հաղթահարել է շուրջ 6,75 հազար կիլոմտեր և Խաղաղ օվկիանոսում խոցել թիրախը Քվաջալեյն օղակղզու (Մարշալյան կղզիներ) շրջանում:

«Փորձարկման արաձակումները հաստատում են, որ միջմայրցամաքային բալիսիտիկ հրթիռների համակարգերը ճշգրիտ են և հուսալի»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ամերիկացի փորձագետների տեղեկատվությամբ՝ ռազմաօդային ուժերի տնօրինության տակ կա 400 Minuteman III հրթիռ, որոնց վրա տեղակայված է մեկական մարտալիցք՝ 300 կամ 335 կիլոտոննա հզորությամբ: Պենտագոնը մտադիր է Minuteman III-երը մշակման փուլում գտնվող նոր հրթիռներով փոխարինումն իրականացնել 2036 թականին: Դրա համար կարող է ծախսվել գերատեսչության բյուջերի ավելի քան 6 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները