Վրաստանը թույլ չի տվել Ուկրաինայից դիտորդներին ներկա գտնվել ընտրություններին

23:07   30 Հոկտեմբեր 2020    334

Վրաստանը վերջին պահին թույլ չի տվել ընտրություններին ներկա գտնվել Ուկրաինայից դիտորդներին:

«Evropeyskaya Pravda» -ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ժողովրդի ծառայ»-ի պատգամավոր, Ռադայի արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ենթակոմիտեի նախագահ Ելիզավետա Յասըկոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ Միացյալ ազգային շարժում առաջատար ընդդիմադիր կուսակցության հրավերով՝ ուկրաինացի 30 պատգամավոր պետք է մեկնեին՝ որպես դիտորդ մասնակցելու ընտրություններին:

«Անցած գիշեր Վրաստանի իշխանությունները չեղյալ հայտարարեցին Ուկրաինայից ինքնաթիռ ընդունելու թույլտվությունը: Այս որոշումը ցավալի է, քանի որ ընտրությունների ընթացակարգերի թափանցիկությունը ժողովրդավարության հիմքն է»,- նշել է պատգամավորը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները