Տաջիկստանի նախագահը ցրել է երկրի կառավարությունը

23:53   30 Հոկտեմբեր 2020    306

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ով ուրբաթ օրը կրկին ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը հերթական 7-ամյա ժամկետով, ցրել է երկրի կառավարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները կրկին ընտրված նախագահի առջեւ…Տաջիկստանի Հանրապետությանը կառավարությունը վարչապետի, նրա առաջին տեղակալի եւ տեղակալների, պետական հանձնաժողովների ղեկավարների կազմով շարունակում է իրականացնել իր պարտավորությունները մինչեւ կառավարության նոր անդամների նշանակումը»,-ասվում է հրամանագրի տեքստում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուրբաթ օրը կայացել է 68-ամյա Էմոմալի Ռահմոնի երդմնակալությունը, ով 5-րդ անգամ ստանձնել է Տաջիկստանի նախագահը պաշտոնը: Նա ստացել է ընտրողների ձայների 90,92%-ը:

Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռահմոնը ստորագրել է նաեւ ազատազրված անձանց համաներում շնորհելու մասին հրամանագիրը, ըստ որի՝ ազատ է արձակվել 378 բանտարկյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տաջիկստան  


Վերնագիրի այլ պիտակները