Բելգիան կրկին կոշտ կարանտին է սահմանել

00:23   31 Հոկտեմբեր 2020    315

Բելգիան կրկին կոշտ կարանտին է սահմանել. երկրում փակվում են խանութները, բացի մթերային խանութներից, դպրոցական արձակուրդները երկարաձգվում են մինչեւ նոյեմբերի կեսը, սահմանները դեռեւս բաց են, սակայն ուղեւորությունները խորհուրդ չեն տրվում, թույլատրվում է հյուրընկալել առավելագույնը մեկ մարդու:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է թագավորության վարչապետ Ալեքսանդեր Դե Կրոն Համավարակի դեմ պայքարի համակարգող հանձնաժողովի հերթական նիստի արդյունքում:

«Գիտաշխատողների հետ երկարատեւ խորհրդակցություններից հետո հանձնաժողովը որոշել է խստացնել կարանտինը: Բոլոր երկրորդային խանութները փակվում են, բացառությամբ այն առեւտրի կետերի, որոնք ունեն առաքման ծառայություն, պետք է դադարեն աշխատել վարսավիրանոցները, դպրոցական արձակուրդները կերկարաձգվեն մինչեւ նոյեմբերի 16-ը, այսուհետ հեռավար աշխատանքը պարտադիր է հնարավորության դեպքում ամենուր,-հայտարարել է նա:-Փակ տարածքներում թույլատրվում է ընդունել մեկ ընտանիքում առավելագույնը մեկ հյուր, բաց տարածքում՝ մինչեւ չորս մարդ, իսկ հուղարկավորության արարողությունների ժամանակ թույլատրվում է առավելագույնը 15 մարդու ներկայությունը: Արտասահմանյան ուղեւորությունները խորհուրդ չեն տրվում»:

Այդկերպ, Բելգիան սահմանել է գրեթե նույնչափ կոշտ կարանտին, ինչպիսին գործել է ընթացիկ տարվա մարտին եւ ապրիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները