Ռոնալդուն բուժվել է կորոնավիրուսից

00:44   31 Հոկտեմբեր 2020    316

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ապաքինվել է կորոնավիրուսից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

35-ամյա ֆուտբոլիստի հանձնած կորոնավիրուսի հերթական թեստի պատասխանը բացասական է եղել:

Ավելի վաղ Ռոնալդուն հայտարարել էր, որ ՊՇՌ թեստն անհեթեթություն է:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել հոկտեմբերի 13-ին, երբ նա Պորտուգալիայի ազգային հավաքականի ճամբարում էր: Դրանից հետո նա վերադարձել էր Թուրին և ինքնամեկուսացվել, սակայն տնային պայմաններում շարունակում է մարզվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները