Վաշինգտոնի քաղաքագլուխը նախազգուշացրել է ընտրությունների օրը հնարավոր անկարգությունների մասին

01:15   31 Հոկտեմբեր 2020    317

Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը նախազգուշացրել է, որ առանձին մարդիկ կցանկանային ընտրությունների օրն անկարգություններ կազմակերպել քաղաքում:

«Մենք նաեւ գիտենք, որ առանձին մարդիկ կցանկանային քաոս կամ անկարգություններ ստեղծել: Մենք ոչ մի կոնկրետ տեղեկատվություն չունենք դրա վերաբերյալ: Բայց մենք ասենք, որ պատրաստվում ենք այն բանին, որպեսզի երաշխավորենք քաղաքի անվտանգությունը»,-հայտարարել է նա առցանց խորհրդաժողովի ժամանակ:

«Մենք դեռ լրացուցիչ պահանջներով չենք դիմել Ազգային գվարդիային: Սակայն այն գտնվում է տագնապի պատրաստ վիճակում այն դեպքում, եթե մեզ անհրաժեշտ լինի փոխել այդ իրադրությունը»,-ընդգծել է նա: Նա նաեւ քաղաքացիներին հորդորել է՝ օգտվել վաղաժամկետ քվեարկելու հնարավորությունից եւ չսպասել մինչեւ վերջին պահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները