«Twitter»-ի բաժնետոմսերի գինն ընկել է 17 տոկոսով

01:27   31 Հոկտեմբեր 2020    317

Միկրոբլոգերի «Twitter» ծառայությունը հայտնել է ամենօրյա ակտիվ օգտատերերի դանդաղ աճի մասին վերջին տարիների ընթացքում եւ նախազգուշացրել է, որ ԱՄՆ ընտրությունների հետ կապված անորոշությունը կարող է բացասաբար ազդել հաճախորդների գովազդի ծախսերի վրա հաջորդ եռամսյակում:

Դա բաժնետոմսերի ավելի քան 17 տոկոս անկման է հանգեցրել Նյու Յորքի ֆոնդային բորսայում հիմնական աճուրդային նստաշրջանի ավարտից հետո, հաղորդում է ՌԲԿ-ն:

Սոցիալական ցանցի ակտիվ լսարանը երրորդ եռամսյակում ավելացել է 1 միլիոն օգտատերերով կամ եռամսյակային կտրվածքով` 0.5 տոկոսով` հասնելով ամսական 187 միլիոնի: «FactSet»-ի կողմից հարցված փորձագետները ծառայության լսարանի` մինչեւ 195 միլիոն աճ էին ակնկալում:

Ակտիվ օգտատերերի թվի աճն ամենացածրն է դարձել 2017-ի վերջից ի վեր, երբ «Twitter»-ը սկսեց տվյալներ հրապարակել իր լսարանի մասին: Համեմատության համար նշենք, որ երկրորդ եռամսյակում «Twitter»-ի օգտատերերի բազան աճել է 20 միլիոնով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները