Լիբիայի Ազգային համաձայնության խորհրդարանը չի ցանկանում հրաժարական տալ

01:39   31 Հոկտեմբեր 2020    348

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը չի ցանկանում հրաժարական տալ, հաղորդում է «Al-Arabiya» հեռուստաալիքը:

Նա նշել է, որ պատրասվում էր պաշտոնից հեռանալ 2020 թվականի հոկտեմբերին:

Սարաջը հավելել է, որ այդ որոշումը կայացրել է երկրում «քաղաքական վակուումից» խուսափելու համար:

Ավելի վաղ «Bloomberg»-ը հաղորդել էր, որ Լիբիայի ԱՀԿ-ն մտադիր է հրաժարական տալ, եւ այդ որոշումը քննարկվել է դաշնակիցների հետ: Սակայն Տրիպոլիում գտնվող Լիբիայի Բարձրագույն պետական խորհրդի նախագահ Խալեդ Միշրին Ներկայացուցիչների պալատի հետ համատեղ դիմել է նրան՝ կոչ անելով հետաձգել հրաժարականը մինչեւ նոր Նախագահական խորհուրդ ընտրելու որոշումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները