ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը. Նեբենզյա

08:12   31 Հոկտեմբեր 2020    461

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը, եթե հակամարտության գոտում իրավիճակը չբարելավվի:

Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ռուսաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատթարանա, Խորհուրդը կարող է վերադառնալ այդ խնդրին եւ զբաղվել դրանով: Ձեւաչափը մենք կորոշենք»,-ասել է Նեբենզյան՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե պատրաստվում է արդյոք Անվտանգության Խորհուրդը բաց նիստ անցկացնել այդ թեմայով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Խորհուրդը երկու անգամ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիան փակ ձեւաչափով եւ առանց Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները