ԱՄՆ-ում տրամադրել են առաջին անձնագիրը, որտեղ ծննդավայրը նշված է «Երուսաղեմ, Իսրայել»

10:27   31 Հոկտեմբեր 2020    346

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ տրամադրել է առաջին անձնագիրը Երուսաղեմում ծնված Ամերիկայի քաղաքացուն՝ նշելով ծննդավայրը՝ «Իսրայել», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«2020 թվականի հոկտեմբերի 29-ին Պետդեպարտամենտի հայտարարությունից հետո, որ դեպարտամենտն այժմ կարող է թույլ տալ Երուսաղեմում ծնված ԱՄՆ քաղաքացիներին նշել ծննդավայրը «Իսրայել» կամ «Երուսաղեմ», այսօր տրամադրվել է առաջին անձնագիրը նոր կանոններով»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջին փաստաթուղթը ստացել է Մենախեմ Ժիվոտոֆսկին, որը երկար տարիների ընթացքում ԱՄՆ Գերագույն դատարանում պայքարում էր այդ իրավունքն ստանալու համար:

Հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Երուսաղեմում ծնված ԱՄՆ քաղաքացիները կարող են գրանցել Իսրայելը՝ որպես ծննդավայր: Պաղեստինի ղեկավարությունը գնահատել է այդ հայտարարությունը որպես միջազգային իրավունքի խախտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները