Վրաստանն այսօր խորհրդարան է ընտրում

10:09   31 Հոկտեմբեր 2020    511

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ անց են կացվում նոր ընտրական համակարգով:

Ընտրողները 10-րդ գումարման խորհրդարանը կընտրեն չորս տարի ժամկետով, խառը համակարգով՝ 120 պատգամավոր կընտրվի համամասնական, իսկ 30-ը՝ մեծամասնական համակարգով:

Մեծամասնական 30 ընտրաշրջանից 8-ը մայրաքաղաքում է, 22-ը՝ տարածաշրջանների մասշտաբով: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

Օրենսդրական մարմինը 120/30 ընտրական մոդելի մասին սահմանադրական փոփոխությունները հաստատել է ընթացիկ տարվա գարնանային նստաշրջանում, որը նույնպես սահմանել է կուսակցության ֆինանսավորման կարգը, ընտրական շեմը, այսպես կոչված 40 տոկոսանոց փականի համակարգը, որի համաձայն խորհրդարանական մեծամասնության ձեռքբերումը և կառավարության անկախ ձևավորումը կկարողանա այն ընտրական բլոկը, որը համամասնական համակարգով կստանա ձայների ավելի քան 40 տոկոսը:

Նոր սահմանադրությունում կոնկրետացվել է, որ խորհրդարանական ընտրություններում ընտրական պատնեշը մեկ տոկոս է, սակայն ընտրական պատնեշը տարբերվող է ընտրական բլոկի համար: Մասնավորապես, ընտրական բլոկի համար պատնեշը կլինի այնքան, որքան կուսակցություն կլինի դրանում: Օրինակ, եթե բլոկում կլինի երեք կուսակցություն, ապա նրա համար ընտրական պատնեշը կլինի երեք տոկոս:

Բացի այդ, սահմանադրության համաձայն, 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը ամբողջությամբ կանցնի համամասնական ընտրական համակարգին, սակայն մինչ այդ արտահերթ ընտրությունների նշանակման դեպքում, ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով:

Վրաստանում ընտրական համակարգի փոփոխմանը նախորդել էր մարտի 8-ի համաձայնությունը, որը ձեռք էր բերվել «Վրացական երազանքի» և ընդդիմադիր կուսակցությունների միջև: Բանակցություններին ներգրավված են եղել նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Սահմանադրական փոփոխություններին քվեարկությանը չեն աջակցել «Ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները, սակայն իշխող թիմը փոփոխությունները հաստատել է անկախ պատգամավորների և «Հայրենասերների դաշինքի» անդամների աջակցությամբ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, 2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրությունների համար գրանցված է 3 526 023 ընտրող, որից 14 170-ն՝ արտերկրում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները