Բեռլինում մադամ Տյուսոյի թանգարանը Թրամփի արձանը աղբարկղի մեջ է տեղադրել

10:39   31 Հոկտեմբեր 2020    298

Բեռլինում գտնվող Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձանը աղբանոց է տեղափոխել: Այս մասին հաղորդվում է թանգարանի Instagram-ի էջում:

Բացի այդ, աղբամաններից մեկի վրա գրված է «Dump Trump»՝ «Դեն նետեք Թրամփին» գրությունը:

Աղբի տարաների կողքին նաև աղբի տոպրակներ են դրել և Twitter-ի «Fake News» և «You are fired!» («Դուք հեռացված եք աշխատանքից») գրությամբ ցուցանակներ։

Թանգարանը նշել է, որ այս կերպ նրանք որոշել են տեղ բացել Սպիտակ տան հաջորդ ղեկավարի քանդակի համար:

«ԱՄՆ ընտրությունները մոտ են, և մենք արդեն տեղ ենք բացում հաջորդ նախագահի համար», – ասվում է գրառման մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին  


Վերնագիրի այլ պիտակները