Բելգիայում խստացվում են սահմանափակումները՝ կորոնավիրուսով պայմանավորված

14:28   31 Հոկտեմբեր 2020    342

Բելգիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածման տեմպը հաշվի առնելով՝ որոշել են ավելացնել սահմանափակումների թիվը:

Երկրում երկարաձգվել են դպրոցական արձակուրդները, փակվում են խանութները և ծառայության ոլորտները, թույլատրվում է հյուր ընդունել մեկ անձից ոչ ավելի,- այս մասին հաղորդում է The Brusseles Times-ը: Երկրի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն ասել է, որ նպատակը մարդկանց առողջությունը պահպանելն է: Նա նաև շեշտել է, որ մարդկանց միջև շփումները պետք է մաքսիմալ նվազեցվեն: Խստացումները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից և կտևեն մինչև դեկտեմբերի 13-ը: Դեկտեմբերի սկզբին իշխանությունները կգնահատեն այդ միջոցների արդյունավետությունը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մտցվում են հետևյալ կարգավորումները.

1.Հյուր կանչել միայն մեկ մարդու: Ով ապրում է միայնակ՝ հրավիրել կարող է երկուսին:

2.Կենսական անհրաժեշտություն չունեցող խանութները փակվում են: Դրանք կարող են վաճառք կատարել առցանց, կաշխատեն միայն մարդկանց և կենդանիների սնունդ վաճառող խանութները, թերթի կրպակներն ու դեղատները:

3. Դադարեցվում են ոչ բժշկական ոլորտի ծառայությունները, նաև գեղեցկության սրահներն ու ատամնաբուժարանները:

4. Կրթական հաստատություններն անցնում են հեռավար ուսուցման:

5. Արձակուրդները երկարացվում են մինչև նոյեմբերի 15-ը:

6. Հյուրանոցները կաշխատեն, սակայն դրանցում գործող բարերն ու ռեստորանները կփակվեն:

7. Նոյեմբերի 3-ից կփակվեն հանգստի զբոսավայրերը:

8. Կփակվի նաև կենդանաբանական այգին:

9. Թաղումներին թույլատրվում է ոչ ավելի քան 15 մասնակից:

Բելգիայում թույլատրվում է մարդկանց հավաքվել 4 հոգով: Նրանք պարտավոր են դիմակ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը: Պահպանվում է նաև համազգային պարետային ժամը, որը գործում է կեսգիշերից մինչև առավոտյան 5.00-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները