ԱՄՆ հետախուզությունը ՌԴ-ից, Իրանից եւ Չինաստանից հաքերներին մեղադրել է նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ

15:28   31 Հոկտեմբեր 2020    332

ԱՄՆ հետախուզությունը ՌԴ-ից, Իրանից եւ Չինաստանից հաքերներին մեղադրել է նախագահական ընտրություններին, ներառյալ՝ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա հակառակորդ Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավին միջամտելու փորձերի մեջ:

Նրանք ներկայացրել են հաքերների ենթադրյալ միջամտության փորձերի ցուցակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնավորապես, ցուցակում նշվում է Կալիֆոռնիա եւ Ինդիանա նահանգներում Դեմոկրատական կուսակցության աշխատանքին խոչընդոտելու ռուս հաքերների փորձերը, Ֆլորիդայում եւ այլ նահանգներում ընտրողների նկատմամբ իրանցի հաքերների ոտնձգտություններն ու Ջո Բայդենի ներկայացուցիչներին խոցելու չինացի հաքերների փորձերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները