Չինաստանում տղամարդը դանակով ներխուժել է հիվանդանոց, հարձակվել մարդկանց վրա եւ ինքնասպան եղել

17:38   31 Հոկտեմբեր 2020    433

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքի հիվանդանոցում հարձակման հետեւանքով 2 մարդ է տուժել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Հեյլունցզյան նահանգից 35-ամյա տղամարդը դանակով ներխուժել է հիվանդանոց, հարձակվել մարդկանց վրա:

Հաղորդվում է, որ տղամարդն ավելի վաղ բուժում է անցել այդ հիվանդանոցում:

Հարձակումից հետո նա ինքնասպան է եղել, նրա արարքի դրդապատճառները հայտնի չեն:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, հետաքննություն է ընթանում: Տուժածներին, որոնց թվում է մեկ բժիշկ, անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները