Իրանը հայտարարել է «Սիրիկ» ՋԷԿ-ի կառուցման համար ռուսական նոր կապալառուի հետ աշխատանքը սկսելու մասին

20:14   31 Հոկտեմբեր 2020    432

Իրանական կողմը պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի նոր կապալառուի հետ Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում «Սիրիկ» ՋԷԿ-ի կառուցման հարցում, և ծրագրի համատեղ իրականացումը կսկսվի շուտով:

Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ծրագրի ղեկավար Բեհնամ Հաեֆինեժադը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը «Սիրիկ» ՋԷԿ-ի կառուցման համար նոր կապալառու է ներկայացրել: Ռուսաստանի այս ընկերության հետ բանակցությունները սկսվել էին տարեսկզբին»,- նրա խոսքերը մեջբերում է Իրանի էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունը: Ռուսական ընկերության անվանումը չի նշվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները