Ռուսաստանն ու Ղազախստանը սկսել են ստեղծել «Բայտերեք» հրթիռային համակարգը

20:58   31 Հոկտեմբեր 2020    371

Ռուսաստանը և Ղազախստանը սկսել են «Բայտերեք» տիեզերական հրթիռային համալիր ստեղծելու նախագծի գործնական իրականացումը Բայկոնուրի տիեզերակայանում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս-ը՝ հղում անելով «Ռոսկոսմոս»-ին:

««Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը և Ղազախստանի թվային զարգացման, նորարարության և ավիատիեզերական արդյունաբերության նախարար Բաղդատ Մուսինը շաբաթ օրը Մոսկվայում ստորագրել են «Բայկոնուր» տիեզերակայանում «Բայտերեք» տիեզերական հրթիռային համալիրի ստեղծման միջպետական ​​համաձայնագրում փոփոխությունների և լրացումների մասին արձանագրություն», – ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Նուրսուլթան Նազարբաևին ներկայացվել էր «Բայտերեք» նոր տիեզերական համալիրի նախագիծը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները