Իրանի փոխարտգործնախարարը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված իրանական ծրագիրը

21:32   31 Հոկտեմբեր 2020    380

Իրանի նախագահի՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով հատուկ դեսպանորդ, Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Անկարա, որտեղ իր թուրք գործընկերոջ՝ Սեդաթ Օնալի հետ քննարկել է հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։

Hayatsk.info-ն հայտնում է, որ հանդիպման ժամանակ դիվանագետները մի շարք հարցեր են քննարկել, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացումներին, ինչպես նաև իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված Իրանի ծրագրին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները