Միխեիլ Սաակաշվիլին ընտրությունների օրը դիմել է իր կողմնակիցներին

22:04   31 Հոկտեմբեր 2020    425

Վրաստանում այսօր ընթացող խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է իր վրաց աջակիցներին՝ կոչ անելով չվախենալ գնալ քվեարկելու:

Ինչպես փոխանցում է EADaily-ն, Ուկրաինայում գտնվող գործիչը հայտարարել է, որ Վրաստանի գործող իշխանությունների ծրագիրն այն էր, որ ընտրություններին բավականաչափ թվով ընտրողներ չներկայանան, սակայն «այդ ծրագիրն արդեն խափանվել է»:

Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից ավելի վաղ հայտարարել էին, որ հոկտեմբերի 31-ի երեկոյան ակցիա են իրականացնելու Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում: Ակցիան նախատեսում են սկսել ընտրատեղամասերի փակվելուն պես, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվելու է 10-րդ գումարման խորհրդարանը, որը կազմված կլինի 150 տեղից: 20 պատգամավոր ընտրվելու է համամասնական և 30 պատգամավոր՝ մեծամասնական ընտրական համակարգով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները