Թրամփը վերընտրվելու դեպքում մտադիր է խստացնել ներգաղթյալների՝ ԱՄՆ մուտքի կանոնները

22:09   31 Հոկտեմբեր 2020    372

Հանրապետական Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում երկրորդ ժամկետով հաղթելու դեպքում վարելու է ներգաղթի քաղաքականություն՝ հիմնված 4 առաջնահերթությունների վրա. կացարանի տրամադրման սահմանափակում, ապաստարան-քաղաքների վերացում, այլ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի ընդլայնում և ամերիկյան մուտքի արտոնագրի դիմումի պահանջների խստացում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը: Նրա խոսքով՝ Թրամփի ներգաղթի քաղաքականության հիմնական գաղափարը արտասահմանցի քաղաքացիներին ԱՄՆ «թողնելու չափանիշների կատարելագործումն է»:

Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է խստացնել վերահսկողությունը ներգաղթի նկատմամբ, կրճատել ներգաղթյալների հոսքը և աշխատանք ստանալու հարցում առաջնահերթության իրավունք հատկացնել ամերիկացիներին, ոչ թե այլ երկրներից ժամանածներին:

2017-ին Թրամփն արդեն ստորագրել էր հրամանագիր, որով սահմանափակվում է ԱՄՆ տարածք մուտք գործելու հավանականությունը 7 մուսուլմանական երկրներից՝ Սիրիայից, Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից և Եմենից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները