Կենսագիրը նշել է՝ որ տարիքում Եղիսաբեթ Երկրորդը կթողնի գահը

00:40   01 Նոյեմբեր 2020    477

Թագավորական կենսագիր Ռոբերտ Ջոբսոնը վստահ է, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին գահը կզիջի արքայազն Չարլզին, երբ նա դառնա 95 տարեկան: Դա տեղի կունենա հաջորդ տարի, գրում է «Daily Mail»-ը:

«Ես դեռ հավատում եմ, որ երբ թագուհին դառնա 95 տարեկան, նա կթողնի իր պաշտոնը»,- ասել է Ջոբսոնը «The Royal Beat»-ին:

Հիշեցնենք, որ այժմ Եղիսաբեթ Երկրորդը 94 տարեկան է, 2021 թվականի ապրիլին նա կդառնա 95 տարեկան: Այս տարի թագուհին բավական համեստ նշեց իր ծննդյան օրը ՝ հրաժարվելով հրավառությունից: Սրա պատճառը կորոնավիրուսային համաճարակի պատճառած ճգնաժամն էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները