Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը, հայտնում է
Hayatsk.info-ն:
Նա նաև շեշտեց, որ ՀԱՊԿ անդամակցության պայմանները Ռուսաստանին չեն ստիպում միջամտել հակամարտությանը. «Ոչ ոք չի գրավել Հայաստանի տարածքը, և դա մեզ իրավունք չի տվել ուղղակիորեն մասնակցել ռազմական գործողություններին»:
Պուտինը հավելեց, որ Մոսկվան ամբողջովին կատարել է իր պարտավորությունները Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում:
«Վստահեցնում եմ, որ Հայաստանն իրեն լքված, մոռացված չի զգացել: Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի սա տեղի չունենա», - շեշտել է Ռուսաստանի ղեկավարը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ղարաբաղ
Ադրբեջան