Մինսկում բերման է ենթարկվել ավելի քան 200 մարդ

23:40   22 Նոյեմբեր 2020    247

Ավելի քան 200 մարդ է բերման ենթարկվել Մինսկում կիրակի չարտոնագրված ակցիաներում մասնակցության համար, հաղորդում է Sputnik-Բելառուս-ը:

«Չարտոնագրված միջոցառումների մասնակիցները բազմիցս նախազգուշացվել են հակաօրինական գործողությունների անթույլատրելիության մասին, ինչից հետո առավել ակտիվ անձինք բերման են ենթարկվել»,-հայտնել են Մինսկի ոստիկանությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զանգվածային միջոցառումների մասին օրենսդրությունը խախտելու համար Մինսկում բերման է ենթարկվել ավելի քան 200 քաղաքացի, որոնց նկատմամբ իրականացվում են ստուգումներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մինսկ  


Վերնագիրի այլ պիտակները