«Մենք չպետք է անգործության մատնվենք, եթե աղջիկներին եւ կանանց սպառնում են կամ նրանց դեմ իրագործում են բռնարար գործողություններ»,-ասել է Մերկելը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Գերմանիայի կառավարության ղեկավարը կոչ է արել քաղաքացիներին անտարբեր չլինել եւ ձեռք մեկնել ամեն անգամ, եթե նրանց ներկայությամբ սպառնում են կամ բռնություն գործադրում կանանց նկատմամբ: Բռնարարը պետք է հասկանա, որ նրան սպառնում է տուգանք, նրա զոհերը պետք է իմանան, որ կարող են աջակցություն ստանալ, ընդգծել է Մերկելը:
Նա անվանել է «մտահոգիչ» հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ Գերմանիայում յուրաքանչյուր երրորդ կինն առնվազն մեկ անգամ ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական բռնության, եւ յուրաքանչյուր 45 րոպեն մեկ երկրում կինը դառնում է բռնության զոհ իր ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից:
1999 թվականին ՄԱԿ-ի ԳՎ-ն բանաձեւ է ընդունել, որով նոյեմբերի 25-ը հռչակվել է որպես Կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու պայքարի միջազգային օր, եւ առաջարկել կառավարություններին, միջազգային եւ հասարակական կազմակերպություններին այդ օրն անցկացնել միջոցառումներ՝ ուղղված այդ խնդրի նկատմամբ իրազեկվածության բարձրացմանը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մերկել