«Դուք կտեղեկանաք առաջին նշանակումների մասին երեքշաբթի»,-ասել է Քլյայնը՝ հավելելով, որ Ջո Բայդենն ինքը կհայտարարի անունները, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նա նաեւ անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Բայդենի հաղթանակը ճանաչելու մերժումը «ագրեսիվ եւ վնասակար», ընդ որում՝ նշելով, որ դա չի փոխի փաստերը:
«Դոնալդ Թրամփը մերժել է դեմոկրատիան: Նա ելույթ է ունեցել քվեարկության ժամանակ կեղծիքների մասին անհիմն մեղադրանքներով՝ անհիմն դատական գործընթաց սկսելով 34 դատարաններում, եւ այժմ այդ փորձերն ուղղված են առ այն, որ ստիպեն ընտրահանձնաժողովի ներկայացուցիչներին չեղարկել ընտրողների կամարտահայտման արդյունքները: Դա ագրեսիվ է, դա վնասակար է, սակայն դա չի փոխի արդյունքը, որը մենք կտեսնենք հունվարի 20-ին, ժամը՝ 12:00-ին. Ջո Բայդենը կդառնա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը»,-նշել է նա:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ջո-Բայդեն