Թբիլիսիի բնակչին, որը պատանդ էր վերցրել 19 մարդու, մեղադրանք է առաջադրվել

08:23   23 Նոյեմբեր 2020    186

Վրաստանի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Թբիլիսիի 31-ամյա բնակիչ Լեւան Զուրաբիշվիլիին, որը բերման էր ենթարկվել միկրոֆինանսական կազմակերպության վրա հարձակում գործելու առնչությամբ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Հիշեցնենք, որ Զուրաբիշվլին նոյեմբերի 20-ին ներխուժել էր Ծերեթելի փողոցի վրա գտնվող ՄՖԿ եւ պատանդ վերցրել 19 մարդ: Նա հնչեցրել էր մի շարք պահանջներ եւ սպառնացել կիրառել հրազենն ու նռնակի նման առարկան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զուրաբիշվիլիի փաստաբանները պնդում են, որ տղամարդը ներխուժել է ՄՖԿ մեկնարկային ատրճանակով եւ կրակայրիչ-նռնակով:

«Փաստի առթիվ իրականացվել են մի շարք քննչական եւ ընթացակարգային գործողություններ: Մեղադրյալին նշանակվել է նաեւ հոգեբուժական փորձաքննություն, որը ցույց կտա նրա հոգեկան վիճակի առանձնահատկությունները հանցանքի պահին»,-ասված է դատախազության հայտարարության մեջ:

Մեղադրական կողմն արդեն միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու համար: Փաստաբանների խոսքով՝ մեղադրյալը գնահատում է իր գործողությունները՝ որպես ինքնատիպ սոցիալական բողոք: Նրանք հայտարարում են, որ Զուրաբիշվիլին մտադիր չէր կողոպտել կազմակերպությունը:

Հարձակման ժամանակ Զուրաբիշվիլին հնչեցրել է մի շարք սոցիալական եւ քաղաքական պահանջներ՝ մոլախաղերի արգելքը, բանկային վարկերի տոկոսադրույքի նվազեցումը մինչեւ 7 տոկոս, դեղորայքի գնիջեցումը: Ընդ որում՝ նա խնդրել է, որ Վրաստանի խորհրդարանը հավաքվի եւ իրականացնի բոլոր համապատասխան օրենսդրական փոփոխությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները