«Մենք ունենք բարոյական պատասխանատվություն երաշխավորել, որ տրիլիոնավոր դոլարները կորոնավիրուսի համավարակից վերականգնվելու համար, որը մենք վերցնում ենք ապագա սերունդներից, չպետք է վերածվեն ծանրաբեռնված մոլորակի համար պարտքերի ամբողջության»,-ընդգծել է գլխավոր քարտուղարը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նրա կարծիքով՝ վերականգնումը պետք է նպաստի «մարդկության եւ բնության հաշտեցմանը»:
«Անհրաժեշտ է սահմանել ածխաթթու գազերի արտանետումների գինը, դադարել սուբսիդավորել բնածո էներգիայի աղբյուրները, ինչպես նաեւ ածխի հիմքով նոր էլեկտրակայանների կառուցումը»,-համոզված է ՄԱԿ-ի ղեկավարը:
«Ներդրումներ կատարեք հաստատուն ենթակառուցվածքներում, տեղափոխեք ածխաթթու գազերի վաճառքից ստացված հարկային բեռը հարկատուներից աղտոտող-ձեռնարկությունների վրա,-դիմել է նա G20-ի առաջնորդներին:-Սահմանեք պարտադիր ֆինանսական հաշվետվողականություն կլիմայական ռիսկեր ստեղծելու պարագայում, ինտեգրեք ածխաթթվային չեզոքություն հաստատելու խնդիրը բոլոր տնտեսական եւ հարկային ռազմավարություններում եւ որոշումներում»:
Hayatsk.info
Հեշթեգներ: