Հանրապետական սենատորը Թրամփին կոչ է արել սկսել Բայդենին իշխանության հանձնման գործընթացը

10:06   23 Նոյեմբեր 2020    178

Ամերիկյան Ալյասկա նահանգից ընտրված հանրապետական սենատոր Լիզա Մուրկովսկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին սկսել լիազորությունները Ջո Բայդենին փոխանցելու գործընթացը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ժամանակն է սկսել փոխանցման լիարժեք և պաշտոնական գործընթացը»,- ասված է Մուրկովսկիի հայտարարության մեջ:

Սենատորը նշել է, որ Թրամփն ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորություն ունեցել է, սակայն դատարանները մինչ այժմ նրա պահանջները անհիմն են ճանաչել:

Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին, սակայն ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ: Մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ անցած ընտրություններում ինքն ավելի շատ ձայն է ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները