«Մակրոնը մահմեդականների հետ անում է այն, ինչ նացիստներն արեցին հրեաների հետ. մահմեդական երեխաները կստանան ID վկայականներ, ճիշտ այնպես, ինչպես հրեաներին ստիպեցին դեղին աստղ կրել հագուստի վրա ինքնությունը հաստատելու համար», – գրել էր Շիրին Մազարին «Twitter»-ի իր էջում:
Մազարի հայտարարությանն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես ֆոն դեր Մյուլը:
«Ատելության ու բռնության այս խոսքերն աղաղակող սուտ են: Նման զրպարտությունն անհամապատասխան է այս աստիճան պատասխանատվություն ունեցող անձի համար: Մենք կտրականապես մերժում ենք դրանք: Պակիստանը պետք է հստակեցումներ կատարի և վերադառնա հարգանքի վրա հիմնված երկխոսության ուղի»,- հայտարարել է ֆոն դեր Մյուլը:
Ավելի ուշ հայտարարվել է, որ նույնականացման համարներ տրամադրելու նախաձեռնությունը տարածվում է Ֆրանսիայի բոլոր երեխաների վրա և ոչ միայն մահմեդականների:
Դրանից հետո «Twitter»- ում Շիրին Մազարին հայտարարել է, որ ջնջել է իր հայտարարությունը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Պակիստան