Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ներկայիս վարչակազմը շարունակելու է Իրանի նկատմամբ ճնշումները

10:27   23 Նոյեմբեր 2020    232

Վաշինգտոնի ներկայիս վարչակազմը կշարունակի Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունը՝ մինչև իր իշխանության ժամկետի վերջին օրը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան: Ճեպազրույցի սղագրությունը տարածվել է կիրակի օրը ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության կողմից:

«Վարչակազմը մի քանի տարի շարունակ կենտրոնացած է Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու այս արշավի վրա, որն աներևակայելի հաջող էր ռեժիմը միլիարդավոր դոլարների եկամուտներից զրկելու հարցում:

Կարծում եմ, որ նրան [քարոզարշավին] հաջողվեց ընդլայնել ԱՄՆ լծակները՝ փորձելով նրանց [Թեհրանին] բանակցային սեղանի շուրջ բերել՝ քննարկելու համար, թե ինչպես են նրանք պատրաստվում նորմալ պետություն դառնալ», – շարունակել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:

«Ամերիկացիներն են ընտրել այս վարչակազմը, և այն կշարունակի վարել իր քաղաքականությունն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին է: Դա այն է, ինչ կարող եմ ասել առավելագույն ճնշման մասին», – հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները