Հայաստանի ՊՆ շենքի մոտ պահանջում են նորանշանակ նախարարին

11:46   23 Նոյեմբեր 2020    150

«Լավ, ռիսկ չի անում գա, թող գոնե օնլայն հետներս զրուցի, թող մեր հարցերին պատասխանի։ Թող մի քիչ պատասխանատվություն ունենա։ Հա, էսօր պախկվեց, վաղը պախկվեց, մյուս օրը, բայց հո միշտ չի կարող պախկվել»։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին քիչ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարության մոտ դիմելով ոստիկաններին՝ ասաց անհետ կորած հայ զինծառայողներից մեկի ծնողը։ Նշենք, որ մի շարք ծնողներ և հարազատներ հանդիպում են պահանջում նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

«Քանի կար ասում էին՝ իրավունք չունենք, պատերազմ է, բայց հիմա էլ հո զինադադար է, խախանդ է, էս ծնողները ինֆարկտահար են լինում, հերս 10 օր առաջ մահացավ։ Մեր երեխեքը արյունով ու քրտինքով սահման պահեն ու էսօր մենք չիմանա՞նք՝ որտեղ են գտնվում։ Ես արդեն ափսոսում եմ, որ իմ երեխեն ծառայել է, ծառայել է, որ հիմա սենց անուշադրություն ստանա՞նք, հա՞։ Իմ տղեն կարար Ռուսաստանում հանգիստ ապրեր, ընդեղ ծառայեր, բայց մտածում էր՝ որ սաղ փախնեն, ով պիտի ծառայի, հայրենիք պահի, մտածեց ու եկավ ծառայություն, հիմա էս ինչ պատասխան եք մեզ տալիս, կանչեք էդ նախարարին։ Հասկացեք, եթե զոհված է, ասեք զոհված է, դին տվեք, մենք չենք ասում ողջ երեխա տվեք, բայց հստակ պատասխաններ տվեք»,- ասաց ծնողներից մեկը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները