Ականազերծման ծառայողները Ղարաբաղ են ժամանել Ռուսաստանից

11:28   23 Նոյեմբեր 2020    557

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի ստորաբաժանումներն Ղարաբաղ են ուղևորվել՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։

ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի Տիեզերաօդային ուժերի Ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները Մոսկվայի մոտակայքի Չկալովսկի օդանավակայանից Երեւանի օդանավակայան են ուղարկվել ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետներին, տեխնիկան ու սպառազինությունը, նաև ծառայողական շներին՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում խնդիրներ լուծելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ Երևանի օդանավակայան է հասցվել ավելի քան 100 զինծառայող, 13 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում նաև «Ուրան-6» ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ ու զրահամեքենաներ։

Անձնակազմը կանցնի Երևան-Գորիս-Խանքենդի երթուղիով ու նշանակման կետ ժամանելուն պես կսկսի հակամարտության հետևանքով առավել տուժած շրջաններում ինժեներական հետախուզության խնդիրների լուծման, ականազերծման ու պայթյունավտանգ իրերի ոչնչացմանն ուղղված աշխատանքներ իրականացնել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները