Քաղաքի ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Վիսկոնսինում առեւտրի կենտրոնում հրաձգության հետեւանքով տուժել էր 8 մարդ։ Ինչպես հաղորդվում էր, կասկածյալին հաջողվել էր թաքնվել, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
«Ուոուաթոսի ոստիկանության դեպարտամենտը ուրախ է հայտնել լատինաամերիկյան ծագմամբ 15-ամյա երիտասարդի ձերբակալության մասին՝ կապված Mayfair Mall առեւտրի կենտրոնում հրաձգության հետ։ Հրազենը, որը, հավանաբար, օգտագործվել է այդ միջադեպի ժամանակ, հայտնաբերվել է ձերբակալության վայրում»,- նշված է ոստիկանության հայտարարության մեջ։ Տեքստը հրապարալվել է FOX 6 Now հեռուստաալիքում։
Ոստիկանությունից շեշտել են, որ այս «բռնության ակտը» պատահական չէր, այլ բախում էր երկու խմբավորումների միջեւ։
«Ինչպես հաճախ է պատահում համանման իրավիճակներում, վիրավորումներ են ստանում անմեղ անցորդները։ Այս իրադարձության ժամանակ կյանքին վտանգ չսպառնացող վիրավորում էին ստացել 4 անմեղ անցորդներ։ Մենք նրանց ամենայն բարիք ենք ցանկանում եւ աղոթում նրանց առողջության համար»,- հայտարարել է քաղաքի ոստիկանապետ Բարրի Վեբերը։
Ոստիկանությունից նաեւ նշել են, որ կասկածյալի լուսանկարները չեն հրապարակում՝ «հետաքննությանը վնաս չհասցնելու եւ հանցանշանների հնարավոր ոչնչացման մտավախությունից ելնելով»։
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ