«Մեր երեխան 11 օրվա ծառայող է եղել, տարել են առաջնագիծ». բողոքի ակցիա

13:37   23 Նոյեմբեր 2020    723

Հայաստանի Պաշտպանության նախարարության դիմաց շարունակվում է անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան։

«Մեր երեխան 11 օրվա ծառայող է եղել, տարել են առաջնագիծ։ Հայաստանի Պաշտպանության նախարարությանը հարցրել եմ, թե ինչ իրավունքով են 11 օրվա ծառայողին տարել առաջնագիծ, պատասխանել են՝ դե պատերազմական իրավիճակ է եղել։ Ինչի համար եք տարել, որ էսօր ոչ մի ծնողի պատասխան չունեք տալու», - ասաց Հայաստանի ՊՆ-ի դիմաց հավաքված ծնողներից մեկը։

Նրանցից մեկն էլ ասաց, թե իր որդու տվյալները մեկ ամիս առաջ ներկայացրել է նախարարությանը։

«Տպավորություն է ստեղծվում, որ մեր երեխեքը ոչ մեկի համար ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Ամեն ինչը ծածկում են, կոծկում են, սա շատ անընդունելի է», - ասաց նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստանի  


Վերնագիրի այլ պիտակները