Դու 45 օր չես հասկացել, հիմա եկել ես ի՞նչ հասկանաս. ծնողները՝ Անդրանիկ Քոչարյանին

13:45   23 Նոյեմբեր 2020    465

Անհետ կորած հայ զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են գտնվել Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ, պահանջում են նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին, փոխարենը քիչ առաջ այստեղ ժամանեց Հայաստանի ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Դու եկել ես ստեղ ի՞նչ անես։ Մեզ ասում ես՝ եկել եմ հասկանամ, ձեզ հետ զրուցեմ, տո դու, որ 45 օր չես հասկացել, հիմա եկել ես ինչ հասկանաս։ Մեզ մեր երեխեքն են պետք, ուրիշ ոչ մի բան, տեղեկություն տվեք մեզ կամ կոնկրետ ասեք՝ ում հանդիպենք, որ տեղեկություն տան»,- դիմելով Քոչարյանին՝ ասաց ծնողներից մեկը։

«Պրն Քոչարյան, մեր երեխաներին գտնելուց բացի մենք մեկ այլ պահանջ էլ ունենք։ Մեր երեխաները ում պատճառով հայտնվել են էս վիճակում, պիտի պատասխան տան, էդ սպաներին պետք է անպայման պատասխանատվության կանչել։ Դրանց մեջ եղել է Ջաբրայիլի դիվիզիայի հրամանատար Առուստամյան Կարենը, գումարտակի հրամանատար Վարդենիսյան Գարիկը, բոլորը սրանք պիտի պատասխան տան, ես ինչ ասում եմ, կարամ ապացուցեմ»,- ասաց ծնողներից մյուսը՝ դիմելով Քոչարյանին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները