Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին քիչ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարության մոտ ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։
«Նոր նախարարը ի՞նչ, նոր նախարարին հանդիպում ենք, ասում է՝ ես ընդամենը երկու օր է պաշտոն եմ ստանձնել, հլը մի երկու ամիս պետք է, չէ, որ ինքը էս ամեն ինչին ծանոթանա։ Տոնոյանին այս ընթացքում երկու անգամ հանդիպել ենք, բայց, փաստացի, ոչ մի սպայի չեն կանչել, ոչ մի սպասի պատասխանատվության չեն ենթարկել։ Տոնոյանը չկարողացավ գոնե մի հոգու որդու գտնել էսքան ծնողների մեջից։ Հիմա եթե ինքը պաշտոնը թողել է, չի նշանակում, որ պատասխանատվությունից ազատվում է, թող գա ու ծնողներին հատ-հատ պատասխանի։
Հիմա ի՞նչ, հանցագործություն անեն, պաշտոնից ազատվեն ու եսիմ որտեղ, ասենք Ամերիկայում, դեսպան դառնա՞ն։ Տոնոյանը պիտի իր անձնակազմով պատասխան տա։ Հիմա փաստորեն ինքը իր աշխատանքը ճիշտ էր կատարե՞լ, որ շնորհակալական խոսքերով հեռացավ աշխատանքից, ինքը իրա գործը ուղղակի արեց ու ռադ եղավ, գնաց»,- լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Տոնոյան