Ռուսաստանի ՊՆ. Ղարաբաղում զինադադարի ռեժիմը պահպանվում է

17:33   23 Նոյեմբեր 2020    416

Լեռնային Ղարաբաղի շփման գծում զինադադարի ռեժիմը պահպանվում է:

Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է Hayatsk.info-ն։

«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Ռուս խաղաղապահները դիտորդական 23 կետերում վերահսկում են հրադադարի ռեժիմը հյուսիսային և հարավային գոտիներում: Շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները