Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմը:
«USS Donald Cook DDG-75-ը սկսել Է նեղուցով անցնել Սև ծով… ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը կանոնավոր կերպով պարեկում են անցկացնում այս ջրերում՝ հաջակցություն ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների ու գործընկերների»,-ասվում Է Վեցերորդ նավատորմի հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում:
Նշվում Է, որ Էսկադրային ականակրի առաջիկա մուտքը Սև ծով յոթերորդը կդառնա 2020 թվականին ԱՄՆ-ի նավերի համար: ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմը, որի կենտրոնակայանը գտնվում Է Նեապոլում (Իտալիա), անցկացնում Է ռազմածովային գործողությունների ամբողջական սպեկտր, հաճախ դաշնակից եւ միջգերատեսչական գործընկերների հետ համատեղ՝ նպատակ ունենալով առաջ մղել ազգային շահերը և Եվրոպայում ու Աֆրիկայում անվտանգությունն ու կայունությունը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
«DonaldCook»