Առանց ՍՇՎ նշանների բարձր ջերմություն․ Ինչի՞ մասին կարող է այն վկայել

18:35   23 Նոյեմբեր 2020    220

Ինչի՞ մասին կարող է վկայել բարձր ջերմությունը սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների (ՍՇՎ) նշանների բացակայության դեպքում։

Այս հարցին պատասխանել է թերապեւտ Անաստասիա Լուկաշիկը (Ռուսաստան), տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մասնագետը «Կոմսոմոլսկայի պրավդայի» հետ զրույցում նշել է, որ գրիպի եւ ՍՇՎ-ի սեզոնին հնարավոր է հեշտորեն մրսել եւ հիվանդանալ, ընդ որում՝ մարդու մոտ սկսվում է հազ եւ հարբուխ։ Սակայն լինում են դեպքեր, երբ ջերմությունը բարձրանում է առանց ՍՇՎ նշանների դրսեւորման։

Առանց նշանների առավել հաճախ 39 աստիճան նիշն անցնող ջերմությունը կարող է զարգանալ սուր վիրուսային կամ բակտերիային ինֆեկցիայի դեպքում։

«Դա լինում է, օրինակ, երբ ՍՇՎ-ի կամ թոքաբորբի ժամանակ հիվանդության սկզբում մյուս ախտանիշները դեռեւս չեն հասցրել ի հայտ գալ։ Ցելսիուսի 39 աստիճան ջերմություն կարող է լինել նաեւ լեյկոզով հիվանդների մոտ, բայց առավել հաճախ ուղեկցվում է այլ ախտանիշներով, թուլությամբ եւ գունատությամբ»,- ասել է Լուկաշիկը։

Մասնագետը նաեւ հիշեցրել է, որ ե՛ւ ՍՇՎ-ի, ե՛ւ բակտերիային ինֆեկցիաների դեպքում ջերմության բարձրացումն ուղեկցվում է ինտոքսիկացիայով։ Այս պատճառով օրգանիզմից տոքսինները դուրս բերելու համար նա խորհուրդ է տվել մեծացնել գործածվող հեղուկի քանակությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՍՇՎ  


Վերնագիրի այլ պիտակները