Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավարը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին

19:46   23 Նոյեմբեր 2020    230

Նաթիա Մեզվրիշվիլին թողել է Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնը:

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեզվրիշվիլին նշել է, որ ինքը հեռանում է քաղաքացիական ծառայությունից ՝ 13 տարվա «չափազանց հետաքրքիր և մարտահրավերներով լի գործունեությունից» հետո:

Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Գեորգի Գախարիային վստահության համար: Մեզվրիշվիլին հույս է հայտնել, որ ապագայում կկարողանա նպաստել երկրի առաջընթացին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները