Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան քննարկել են Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի ապագան

20:00   23 Նոյեմբեր 2020    234

Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի միջազգային համաձայնագրի ապագան՝ հույսերի ֆոնին, որ ԱՄՆ նոր վարչակազմը կարող է համաձայնագրին նոր կյանք հաղորդել, փոխանցում է Reuters-ը։

Նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե հույս ունի ԱՄՆ-ն վերադարձնել համաձայնագրին։ Նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնագրից ԱՄՆ-ին դուրս էր բերել 2018 թվականին եւ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել, որն ի պատասխան հրապարակայնորեն հրաժարվել էր գործարքի շրջանակում իր մի շարք պարտավորություններից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին նախօրոք չէր հայտարարվել, տեղի էր ունեցել Բեռլինում եւ ուղղված էր այն բանի քննարկմանը, թե «ինչպիսին կարող է լինել ԳՀՀԾ-ն ստորագրած բոլոր կողմերի, ինչպես նաեւ ԱՄՆ նոր վարչակազմի հնարավոր մասնակցությամբ հետագա ելքը», հայտնել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անդրեա Սասեն։

«Մենք վստահ ենք, որ ԱՄՆ կառուցողական մոտեցումը Վիեննայի միջուկային համաձայնագրին կարող է զգալի ավանդ ունենալ ներկայիս բացասական գալարի վերացման գործում, որը դիտում ենք Իրանի հետ հարաբերություններում, եւ ԳՀՀԾ-ն պահպանելու նոր հեռանկարներ բացել»,- հավելել է նա։

Սասեն կրկին Իրանին կոչ է արել դադարեցնել համաձայնագրի խախտումները եւ լիովին հետեւել դրա բոլոր դրույթներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները