Չինաստանը դիտարկում է իր տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնելու հնարավորությունը

09:05   24 Նոյեմբեր 2020    193

ՉԺՀ իշխանություններն ու կառավարության փորձագետները քննարկում են մոտ ապագայում տիեզերագնացներին Լուսին ուղարկելու հնարավորությունը եւ գիտական առաջադրանքներին համապատասխան ճիշտ պահ են ընտրում՝ հաշվի առնելով տնտեսական գործոնները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Չինաստանի տիեզերական ազգային վարչության (CNSA) Լուսնային հետազոտությունների եւ տիեզերական ինժեներիայի կենտրոնի ղեկավարի տեղակալ, «Չանե-5» նախագծի պաշտոնական ներկայացուցիչ Պեյ Չժաոյույը:

«Ինչ վերաբերում է Լուսնի վրա չինացի տիեզերագնացների վայրէջքի հեռանկարին, այս նախագիծը վերաբերում է օդաչուով առաքելություններին, մենք քննարկում ենք այդ խնդիրները»,- ասել է նա մամուլի ասուլիսում:

Կենտրոնի ղեկավարի տեղակալի խոսքով՝ Պեկինը պատրաստվում է Լուսինը ուսումնասիրել ինչպես տիեզերագնացների օգնությամբ, այնպես էլ ռոբոտների մասնակցությամբ:

Ինչպես նշել է նա, տիեզերական ծրագրի առաջընթացն անմիջականորեն կապված է Չինաստանի տնտեսական աճի հաջողության հետ: Չժաոյույն ասել է, որ Չինաստանի իշխանությունների ծախսերը տիեզերքի վրա կավելանան:

«Այս պահին դժվար է ճշգրիտ գնահատել, թե որքան է վերջին հաշվով արժեցել «Չանե-5» չինական նախագիծը, քանի որ ֆինանսավորումը վերաբերում է ոչ միայն ներկայիս առաքելությանը, այլեւ երկար ժամանակ շահագործման համար նախատեսված ցամաքային օբյեկտներին,- ասել է Պեյ Չժաոյույը,- Բացի այդ, ես կարծում եմ, որ ապագայում Լուսնի յուրացման մեր գործունեությունը ավելի համալիր բնույթ կունենա, ուստի Չինաստանի ծախսերը լուսնային ծրագրի վրա կշարունակեն աճել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները